Լրահոս

03.03.2024 12:15


Կոտայքի Մայակովսկի գյուղի մոտ ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը․ կան վիրավորներ (լուսանկար)

Կոտայքի Մայակովսկի գյուղի մոտ ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը․ կան վիրավորներ (լուսանկար)

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Աբովյան-Արամուս ավտոճանապարհի Մայակովսկի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գարիկ Մ․-ի վարած Ford Transit և 20-ամյա Արթուր Հ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդն ու Mercedes-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մնացական Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը