Աշխարհ

03.03.2024 12:57


Ինգուշեթիայում զինյալները բնակելի շենքից կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ (տեսանյութ)

Ինգուշեթիայում զինյալները բնակելի շենքից կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ (տեսանյութ)

ՌԴ հատուկջոկատայինները Ինգուշեթիայի Կարաբուլակ բնակավայրում ավարտին են հասցրել հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, որտեղ «Իսլամական պետության» գրոհայիններն էին թաքնվել։

Հակաահաբեկչական գործողության ռեժիմը երեկվանից էր մտցվել քաղաքում` երեկոյան ժամերից սկսած։ Փոխհրաձգությունը շարունակվել է գրեթե ամբողջ գիշեր։ Գործողության ընթացքում ոչնչացվել է 5 զինյալ, ներկայում մաքրման աշխատանքներ են ընթանում։

Ուժայինների տվյալներով` 6 ահաբեկիչ է եղել, որոնցից 2-ն ավելի վաղ որոնվում էին ՆԳՆ ծառայողների սպանության համար։

Այս խորագրի վերջին նյութերը