Լրահոս

10.11.2011 12:08


Արտասահմանցի մասնագետները նախագծում են Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագիծը

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները մեկնարկել են: Նոյեմբերի 9-ից աշխատանքային այցով Երևանում են մի խումբ միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, ովքեր անվճար հիմունքներով ստանձնել են Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի նախագծումը:

Հայաստան ժամանած հյուրերի ցանկում են Հոլանդիայի «Արթիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը (Haig Balian), Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, կենդանաբանական այգիների աշխարհահռչակ նախագծող Բերնարդ Հարիսոնը (Bernard Harison), կենդանաբանական այգիների դիզայներ Դեյվիդ Հենքոքսը (David Hancocks), Ամստերդամի «Արթիս» թագավորական կենդանաբանական այգու համակարգող Յանոս Սանթո (Janos Szantho), Ամստերդամի «Արթիս» կենդանաբանական այգու նախկին գլխավոր կենդանապահ Վիլեմ Մեյջլինկը (Willem Meijlink), «Բերնարդ Հարիսոն և ընկերներ» ընկերության համասեփականատեր Թինա Լիմ Լոնգը (Tina Lim Long), Լանդշաֆտային ճարտարապետ Թայս դե Զեուն (Thijs de Zeeuw), Լուսային դիզայներ Սայմոն Կորդերը (Simon Corder):

Այս խորագրի վերջին նյութերը