Աշխարհ

05.03.2024 14:35


ՊՍԺ-ն ռեկորդ է սահմանել՝ Լիգա 1-ի արտագնա խաղերում անպարտելի խաղերի քանակով

ՊՍԺ-ն ռեկորդ է սահմանել՝ Լիգա 1-ի արտագնա խաղերում անպարտելի խաղերի քանակով

Լիգա 1-ի 24-րդ տուրում ոչ-ոքի խաղալով «Մոնակոյի» հետ (0:0)՝ ՊՍԺ-ն ակումբային ռեկորդ է սահմանել՝ Ֆրանսիայի առաջնության արտագնա խաղերում անպարտելի խաղերի քանակով՝ 19 խաղ: Այս մասին հայտնում է Ligue 1-ի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Այս անպարտելիության շարքը սկսվել է նախորդ մրցաշրջանում «Մարսելի» հետ 25-րդ տուրի խաղով, որում փարիզցիները 3։0 հաշվով ջախջախել են մրցակցին։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 24 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 55 միավոր և ներկայում գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ արտագնա խաղում ֆրանսիական գրանդը կհանդիպի «Մոնպելյեի» հետ։ Այս խաղը կկայանա մարտի 17-ին։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը