Աշխարհ

06.03.2024 18:44


Բաքվում Միշուստինի և Ալիևի բանակցությունները տևել են 3 ժամ

Բաքվում Միշուստինի և Ալիևի բանակցությունները տևել են 3 ժամ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մոտ երեք ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հանդիպմանը Միշուստինը և Ալիևը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Մարտի 5-ին Միշուստինը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց արդյունքում ստորագրվել են մի քանի համատեղ փաստաթղթեր։

Միշուստինը երկօրյա այցով Ադրբեջան է մեկնել մարտի 5-ին։

Այս խորագրի վերջին նյութերը