Լրահոս

07.03.2024 22:58


Ջրվեժում այրվել է տուն․ կրակը մարելուց հետո փրկարարները տան բազմոցին հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի

Ջրվեժում այրվել է տուն․ կրակը մարելուց հետո փրկարարները տան բազմոցին հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի

Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի տանը հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, հրդեհի վայր են ժամանել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մարելուց հետո նշված տանը՝ բազմոցին, հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը