Քաղաքական

12.03.2024 09:46


«Մայր Հայաստանը» դեմ է տրանսպորտի թանկացմանը և պայքարելու է մինչև վերջ (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» դեմ է տրանսպորտի թանկացմանը և պայքարելու է մինչև վերջ (տեսանյութ)

Այսօր Երևանի ավագանու նիստն է․ օրակարգում նաև տրանսպորտի թանկացման ՔՊԿ-ի նախագիծն է։

Նիստից առաջ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը լրագրողներին ասել է, որ իրենք դեմ են տրանսպորտի թանկացմանը և դրա դեմ պայքարելու են մինչև վերջ։

Նշենք, որ ի նշան բողոքի՝ վաղ առավոտյան քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց։ Այնտեղ նաև ոստիկանական շարքեր են բերվել։

Այս խորագրի վերջին նյութերը