Աշխարհ

12.03.2024 16:44


Ալիևն ու Տոկաևը այցելել են օկուպացված Արցախ

Ալիևն ու Տոկաևը այցելել են օկուպացված Արցախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Վերջիններս այցելել են նաև օկուպացված Շուշի և Վարանդա (Ֆիզուլի), ծանոթացել են Վարանդայի զարգացման գլխավոր հատակագծին։

«Նախագահներին ներկայացվել է բնակավայրի նոր տեսքը, ապագա վարչական կենտրոնի, քաղաքային զբոսայգու և այլ կարևոր օբյեկտների էսքիզները և նախագծերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանն օկուպացված Վարանդայում կառուցում է 38 բազմահարկ շենք։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը