Լրահոս

14.03.2024 10:52


Թբիլիսիում բազմաբնակարան շենքում հզոր պայթյուն է որոտացել. տարհանվել է 93 ընտանիք (լուսանկար)

Թբիլիսիում բազմաբնակարան շենքում հզոր պայթյուն է որոտացել. տարհանվել է 93 ընտանիք (լուսանկար)

Թբիլիսիի Սամտրեդիա փողոցում բազմաբնակարան շենքում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկի հանդիսությունների սրահում։ Վերջերս այն վերանորոգվում էր, և հաստատությունը չէր գործում։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել։

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ պայթյունի ալիքը կոտրել է բնակարանների ապակիները:Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Բնակիչները տարհանվել են։ Իշխանությունները հյուրանոցներում տեղավորել են 53 մարդու, հաղորդում է Դիդուբի շրջանի վարչակազմը։ Նշվում է, որ այս հասցեում ապրում է 93 ընտանիք։

Բնակիչները կկարողանան վերադառնալ այն բանից հետո, երբ համապատասխան ծառայությունները տեղում կավարտեն իրենց աշխատանքները, և պայթյունի հետևանքները ամբողջությամբ կվերացվեն։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

Нет описания.Нет описания.Нет описания.


Այս խորագրի վերջին նյութերը