Լրահոս

11.11.2011 11:38


«Միցուբիշի Պաջերոն» դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

Նոյեմբերի 10-ին`ժամը 19.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում Արագածոտնի մարզում`Եղվարդ-Երնջատափ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար:

‘’Միցուբիշի Պաջերո’’ մակնիշի 11 ՏՏ 664 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ Երևան քաղաքի բնակիչ,1993 թվականին ծնված Գոռ Բրուտյանը և ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչներ,1993 թվականին ծնված Աշոտ Ազիզյանը, 1993 թվականին ծնված Հակոբ Միրաքյանը, 1994 թվականին ծնված Վանիկ Սաֆարյանը և 1993 թվականին ծնված Արման Հովհաննիսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը