Քաղաքական

15.03.2024 13:14


Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը

Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ժամանել է «Էրեբունի» բիզնես կենտրոն, որտեղ հավաքվել են նաև բազմաթիվ նախարարներ և այլ պաշտոնյաներ։

Տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՊԾ աշխատակիցները։

Oragir.News-ը ֆիքսել է, որ Փաշինյանի ժամանման պահին հարակից շենքից մի կին գոռացել է դավաճան։

Այս պահին ոստիկանության մի քանի աշխատակիցներ մտել են Վազգեն Սարգսյան 26/6 շենք, որտեղից քաղաքացին գոռացել է դավաճան։ Ըստ երևույթին, փորձում են հայտնաբերել նրան։

Այս խորագրի վերջին նյութերը