Քաղաքական

16.03.2024 07:57


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։

Նա հանդիպումներ կունենա Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ:

Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի նաև Թբիլիսի: Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը