Քաղաքական

11.11.2011 12:54


ՀՀԿ պատգամավոր. «Էսքան շուտ դեռ ցուցակի մասին ինչ խոսենք»

ՀՀԿ պատգամավոր. «Էսքան շուտ դեռ ցուցակի մասին ինչ խոսենք»

«7օր»–ի այն հարցին՝ արդյոք ՀՀԿ–ն ի՞նչ  ցուցակով է գնալու ընտրություններին և առհասարակ, ո՞ր սկզբունքով է ՀՀԿ–ը կազմելու իր նախընտրական ցուցակը, Արցախ հայրենակցական միության նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Համլետ Հարությունյանը պատասխանել է.

–Էսքան շուտ դեռ ցուցակի մասին ինչ խոսենք, հետո կաևորը դա չէ, այլ կուսակցության դերը հասարակության մեջ։ Իսկ ցուցակը կազմելու սկզբունքը որոշում է կուսակցության գործադիր մարմինը և խորհուրդը, ես կոմպետենտ չեմ այս հարցին պատասխանելու։

Հարությունյանը ընգծել է, որ եթե որևէ ՀՀԿ–ական չմտնի կուսակցության ցուցակի մեջ, դա չի նշանակում, որ նա կհեռանա կուսկացությունից, որովհետև կա կուսակցական գաղափարախոսություն։

Ինչ վերաբերվում է ՀԱԿ–ին, ապա նա ասել է.

– Ես չեմ համարում ՀԱԿ–ը ապազգային ուժ։ Բայց նա պետք է միայն վատը չտեսնի, այլ նաև լավը։ Այո, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ տարբեր տեսակետեր պետք է ունենան, բայց պետական շահեր կան։ Ես պետական կայունության կողմնակից եմ, իսկ դա առանց ներքին կայունության հնարավոր չէ։

Այս խորագրի վերջին նյութերը