Լրահոս

16.03.2024 13:17


Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. 30-ամյա քաղաքացին մահացել է

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. 30-ամյա քաղաքացին մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 15-ին ժամը 23:49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ շրջվել և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է մարտի 16-ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Վ․ Բ․-ի (ծնված 1994 թ․) դին։

Այս խորագրի վերջին նյութերը