Լրահոս

18.03.2024 09:00


Մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում

Մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում

Մարտի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Բաղրամյանի, Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,-ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը