Խմբագրական

11.11.2011 14:07


Օրուելի «վկաները»

Օրուելի «վկաները»

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, իշխանությունների՝ «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» կարգախոսը հիշեցնող էժանագին քարոզը, Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցների կողմից շրջանառության մեջ դրված՝ հակասերժական դավադրությունների բացահայտման անհեթեթ պատմությունները և սերժատիգրանական «փուչիկ» տնտեսական ծրագրերի «գիգանտ» գովազդը ևս մեկ անգամ ապացուցում են, որ գործ ունենք քաղաքականությունն ու քաղաքական դաշտն անասնաֆերմայի վերածելու փորձի հետ։

Պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանը հիմա դարձել է Օրուելի «վկա» և ձգտում է փեսայի ու Տիգրան Սարգսյանի օգնությամբ «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել՝ իր այդ հետադիմական ծրագրերը մատուցելով որպես փոխակերպվելու, աշխարհում տեղի ունեցող գործընթացներին համահունչ քայլելու և «Հայկական աշխարհ» կառուցելու ցանկություն։ Սակայն ակնհայտ է, որ մենք գործ ունենք Հայաստանում թուրքմենբաշիական կամ քադաֆիական տիպի իշխանական համակարգ ստեղծելու քայլերի հետ։

Սերժ Սարգսյանի ուզածն այն է, որ ինքը գիշերով միանձնյա որոշումներ կայացնի, իսկ իր ընտանիքի անդամները և մերձավորները հսկեն, որ բոլորը լինեն հավասար, իսկ ոմանք՝ ավելի հավասար։ Ու քանի որ այս ամենը շատ է հիշեցնում անգլիացի հանճարեղ գրողի ստեղծագործությունը, ուստի առաջարկում եմ դիտել հոդվածին կից ներկայացված մեծահասակների համար նախատեսված մուլտֆիլմը և համապատասխան զուգահեռներ տանել։

Կան դեպքեր, երբ ավելի լավ է մեկ անգամ դիտել, քան հարյուր անգամ լսել։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը