Լրահոս

20.03.2024 12:30


Հրդեհ՝ Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում, բնակիչներից մեկը հոսպիտալացվել է

Հրդեհ՝ Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում, բնակիչներից մեկը հոսպիտալացվել է

Մարտի 19-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում էլեկտրական լարեր են այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Բնակիչ Ա. Պ.-ն ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։49-ին, մարվել՝ 23։11-ին։ Մուտքում այրվել են 6 գազի վահանակ, մուտքի դուռը և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ)։

Այս խորագրի վերջին նյութերը