Լրահոս

21.03.2024 14:27


ՌԴ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտնել է՝ Հայաստանում քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը

ՌԴ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտնել է՝ Հայաստանում քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաղթող:

ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հրապարակել է արտասահմանում ՌԴ քաղաքացիների քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Պուտինը ձայների մեծամասնությունն է ստացել Հայաստանում, Գերմանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Ավստրալիայում:

Ըստ արդյունքների՝ Հայաստանում բացված ընտրատեղամասերում Պուտինի օգտին է քվեարկել 54,7%-ը:

Պամֆիլովայի խոսքով՝ քվեարկելու նպատակով Հայաստան են եկել նաև Վրաստան մեկնած ռելոկանտները, քանի որ ՌԴ-ն պաշտոնական Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի այդ երկրում ընտրատեղամասեր չէին բացվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը