Աշխարհ

22.03.2024 21:44


Հրաձգություն Մոսկվայի համերգասրահում․ կան զոհեր (տեսանյութ, լրացված)

Հրաձգություն Մոսկվայի համերգասրահում․ կան զոհեր (տեսանյութ, լրացված)

Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ առնվազն 12 զոհ և 35 վիրավոր կա։

Դահլիճում ներկա մարդիկ խուճապահար հեռացել են սրահից։

Կրակցներից բացի նաև պայթյունի ձայն է լսվել, համերգասրահում հրդեհ է բռնկվել։

Միջադեպը տեղի է ունեցել Picnic խմբի համերգից առաջ։

***

Crocus City Hall-ում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։

Մի քանի ահաբեկիչներ արգելափակվել են Crocus City Hall-ի ներսում։

Մինչև 200 մարդ կարող է հայտնվել այրվող Կրոկուսի մեջ, այդ թվում՝ երեխաներ։

***

Մոտ հարյուր մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շենքի տանիքը գրեթե ամբողջությամբ այրվել է։

Շենքի 2-րդ հարկում առաջացած հրդեհի պատճառով, ըստ որոշ աղբյուրների, մի քանի տասնյակ մարդ չի կարողանում դուրս գալ։

Այս խորագրի վերջին նյութերը