Աշխարհ

23.03.2024 10:43


Հայտնի է 6 ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը

Հայտնի է 6 ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը

Նախնական տվյալներով Crocus City Hall-ում հրաձգություն իրականացրած վեց ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը։ Նրանք բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են։

1) Նասրիդինով Մախմադրասուլ, 37 տարեկան
2) Իսմոնով Ռիվոժիդին, 51 տարեկան
3) Սաֆոլզոդա Շոխինջոն, 21 տարեկան
4) Նազարով Ռուստամ, 29 տարեկան

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Կրոկուս Սիթի Հոլում, որտեղ պետք է տեղի ունենար Պիկնիկ խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Շենքում նաև պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 60 մարդ։ Հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60-ը՝ մեծահասակ, մեկ երեխա՝ ծանր վիճակում։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։

Այս խորագրի վերջին նյութերը