Աշխարհ

23.03.2024 13:39


Մոսկվայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

Մոսկվայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 93-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

«Այս պահի դրությամբ պարզվել է, որ զոհերի թիվը կազմում է 93 մարդ։ Զոհերի թիվը դեռ կավելանա»,-ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը