Աշխարհ

23.03.2024 13:43


11 մարդ է ձերբակալվել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով (տեսանյութ)

11 մարդ է ձերբակալվել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող 11 մարդու ձերբակալության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱԴԾ ղեկավարը Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչներին, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը»,-նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 115-ի, վիրավորվել է 100-ից ավել մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը