Աշխարհ

24.03.2024 08:42


Ահաբեկիչները միտումնավոր են հրկիզել «Կրոկուս»-ի տարհանման ելքերը

Ահաբեկիչները միտումնավոր են հրկիզել «Կրոկուս»-ի տարհանման ելքերը

Ահաբեկիչները դիտավորյալ հրկիզել են վթարային ելքերը՝ արգելափակելու համար «Կրոկուս»-ի ներսում գտնվող մարդկանց: Այս մասին հայտնում է База Telegram ալիքը։

Ըստ База-ի՝ տարածքի զննության ժամանակ օպերատիվ ծառայության աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ հանցագործները ոչ թե պատահականորեն են այրել շենքը, այլ ընտրել են վթարային ելքերի մոտ գտնվող վայրերը։

Աղբյուրները հայտնում են, որ որոշ դռների մոտ մի քանի մարդ է ընկած եղել՝ գրեթե «սարի նման»։ Սրա պատճառով դռները չեն բացվել և իրենք ստիպված էին բացել դրանք։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը