Լրահոս

24.03.2024 19:44


Հատուկջոկատայիները վնասազերծեցին և բերման ենթարկեցին նռնակով զինված տղամարդուն (տեսանյութ)

Հատուկջոկատայիները վնասազերծեցին և բերման ենթարկեցին նռնակով զինված տղամարդուն (տեսանյութ)

ԱԱԾ հատուկջոկատայինները հենց նոր վնասազերծեցին նռնակով զինված անձին եւ բերման ենթարկեցին նրան:

Նշենք, որ հատուկ գործողության ժամանակ ԱԱԾ հատուկջոկատայինները ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենքի ներսից դուրս գալով վնասազերծեցին նռնակով զինված անձին:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:

Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:

Այս խորագրի վերջին նյութերը