Աշխարհ

24.03.2024 21:04


«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում կատարվածի հետևանքով կորածների մեջ է հայազգի աղջիկ կա

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում կատարվածի հետևանքով կորածների մեջ է հայազգի աղջիկ կա

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կորածների մեջ է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Ուշադրություն, Իսրայելյան Լիլիթ Խաչիկի, կորել է երեկ «Կրոկուս Սիթի»-ում ահաբեկչությունից հետո... Հաղորդվում է, որ իր ամուսնուն մահացած են գտել «Կրոկուս»-ում, իսկ Լիլիթն անհետացել է:

Նրանց 1.5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է: Խնդրում ենք կիսվել բոլորին:

Խնդրում ենք տեղեկացնել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի»,-գրել է Աբովյանը:

Այս խորագրի վերջին նյութերը