Լրահոս

26.03.2024 09:57


Վարդենյաց լեռնանցքը փակ է բքի պատճառով (տեսանյութ)

Վարդենյաց լեռնանցքը փակ է բքի պատճառով (տեսանյութ)

Մարտի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ‚ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Աբովյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը