Աշխարհ

26.03.2024 16:28


Մոսկվայում տարհանել են Ֆինանսական համալսարանի շենքը

Մոսկվայում տարհանել են Ֆինանսական համալսարանի շենքը

Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի շենքը տարհանվել է բուհի շենքի մերձակայքում, բայց դրա տարածքի սահմաններից դուրս անհայտ օբյեկտի հայտնաբերման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։

«Մենք հաստատում ենք տարհանման մասին տեղեկատվությունը Ֆինանսական համալսարանի տարածքի սահմաններից դուրս, բայց անմիջապես համալսարանի շենքի մոտակայքում անհայտ օբյեկտի հայտնաբերման կապակցությամբ... Ներկայում համալսարանի գլխավոր մուտքը Լենինգրադյան պողոտա 49/2 հասցեով փակ է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարածքը շրջափակվել է Ռոսգվարդիայի ուժերի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը