Քաղաքական

26.03.2024 17:00


Սկզբունքայնություն՝ ըստ ՔՊ-ական պատգամավորի (տեսանյութ)

Սկզբունքայնություն՝ ըստ ՔՊ-ական պատգամավորի (տեսանյութ)

Տավուշի մարզից հանձնվող գյուղերի մասին խոսելիս ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը News.am-ի հետ զրույցում ասում է․ «Դրանք ադրբեջանական գյուղեր են, վերջապես ինչքա՜ն պետք է ասես, որ մարդու ուղեղ մտնի․ դա ադրբեջանական գյուղեր են, սովետական տարիներին ապրել են ադրբեջանցիներ էդ գյուղերում, ադրբեջանական տարածք է»։

Լրագրողի դիտարկմանը, թե՝ «էնտեղ, որտեղ ադրբեջանցիներ են ապրել, դա իրենցն է՞», ՔՊ-ականը արձագանքում է․ «Արցախը ո՞ւմն է եղել, ո՞ւմ տարածքում է եղել, ուժեղ ես եղել, հզոր ես եղել, վերցրել ես»։

2020 թվականի հոկտեմբեր ամսին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Գագիկ Մելքոնյանը այլ կարծիքի էր․ նա օնլայն հարցազրույց է տալիս ինչ-որ վայրից ու ասում․ «Դուխներդ տեղը պահեք, մենք մեկ ա՝ հաղթելու ենք, որովհետև մեր թշնամին մեզնից նենց բանա ուզում, որ չենք կարա տւանք իրեն։ Իրենք Քելբաջար են ուզում, Լաչին են ուզում․ այսինքն՝ Հայաստանը կտրում են Ղարաբաղից, Ղարաբաղը մնում ա իրենց։ Բա մեր զոհերը ինչի՞ համար ենք տվել, էս տղաներն իրենց կյանքը ինչի՞ համար են նվիրել հայրենիքին»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը