Քաղաքական

28.03.2024 13:51


Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նրանք պնդում են, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով»,-գրել է Զախարովան:

Նրա կարծիքով՝ նման հանդիպումները մտահոգություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքի հետագա մխրճմանը՝ Հարավային Կովկասի նկատմամբ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով, տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելու պարտադրմանը, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի քայքայմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների թուլացմանը։

«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, որ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի՝ հայ ժողովրդի հիմնարար շահերին լիովին հակասող ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,-եզրափակել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը