Քաղաքական

29.03.2024 10:43


Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է

Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀՌՑ–ն։

Նշվում է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների խախտումների փաստը։

Այս խորագրի վերջին նյութերը