Լրահոս

14.11.2011 09:09


Թուրքիայի օդուժը կրկին հարձակումներ է գործել Իրաքի քրդերի դիրքերի վրա

Թուրքիայի օդուժը կրկին հարձակումներ է գործել Իրաքի քրդերի դիրքերի վրա

Թուրքիայի օդուժի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող Քրդական բանվորական կուսակցության դիրքերին։ «BBC Russian»–ը փոխանցում է, որ զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա։

Իրաքում գտնվող ՔԲԿ օբյեկտների վրա թուրք զինված ուժերի հարձակումները շարունակվում են այս տարվա օգոստոսից, այն բանից հետո, երբ խախտվեց զինադադարի համաձայնությունը։

Հոկտեմբերին 24 թուրք զինվորական էին զոհվել Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող զինվորական կայազորի վրա հարձակման հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը