Լրահոս

29.03.2024 12:58


Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի այգիներ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին մոտ 100 մետր գլորվել է ձորը:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը՝ 64-ամյա Սուրեն Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մարտի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը