Աշխարհ

29.03.2024 18:55


Տաջիկստանում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 15 անձի

Տաջիկստանում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 15 անձի

Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 15 մարդու, որոնք կասկածվում են Նովրուզի տոնին ահաբեկչություններ ծրագրելու մեջ, ստուգում են նրանց կապը «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացնողների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Տաջիկստանի Հանրապետության հատուկ ծառայություններում աղբյուրը:

«Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Դուշանբեի եւ Վահդատի 15 բնակիչների, որոնք Նովրուզի տոնին (մարտի 21-23) ահաբեկչություններ էին ծրագրել։ Այժմ քննիչները ստուգում են նրանց կապը մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրած անձանց հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կասկածյալները ձերբակալվել են նախքան Նավրուզի տոնակատարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը