Լրահոս

14.11.2011 10:55


Թբիլիսիում մեքենայի պայթյունից տուժել են Հայաստանի 3 քաղաքացիներ

Վրաստանի փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ գիշերը Օրթաչալա շրջանի գազալցակայանում, բռնկված կրակից, պայթել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա:

Մեքենայում Հայաստանի 4 քաղաքացիներ են եղել, նրանցից երեքը այրվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:Անվնաս մնացած Հայաստանի չորրորդ քաղաքացին ասել է, որ իրենք եկել էին գազ լիցքավորելու, սակայն մոտակայքում տաքացուցիչ սարք է եղել, և մեքենան բռնկվել է:

Այս խորագրի վերջին նյութերը