Աշխարհ

31.03.2024 18:04


Ծեծկռտուք Թուրքիայում. կա զոհ և մեկ տասնյակից ավելի վիրավորներ (տեսանյութ)

Ծեծկռտուք Թուրքիայում. կա զոհ և մեկ տասնյակից ավելի վիրավորներ (տեսանյութ)

Թուրքիայի հարավ-արևելքում, Դիարբեքիր նահանգի ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել` զենքի, քարերի և փայտերի գործածմամբ։ Մեկ մարդ զոհվել է, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ բախումը սկսվել է քվեարկության ժամանակ Դիարբեքիրի նահանգում գտնվող ընտրատեղամասում ընտրողների երկու խմբերի միջև։

«Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ 11-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում»,-ասվում է հրապարակման մեջ:

Քարերով վնասել են նաև շտապօգնության երկու մեքենա։

Այսօր Թուրքիայում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ տվյալներով՝ քվեարկությանը կմասնակցի 61,4 մլն ընտրող, անվտանգությունն ապահովում են իրավապահ մարմինների շուրջ 600 հազար ներկայացուցիչներ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը