Աշխարհ

01.04.2024 10:07


Իսրայելում հազարավոր ցուցարարներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

Իսրայելում հազարավոր ցուցարարներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

Իսրայելում հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցերի։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ ցույցերը որոշ ժամանակով դադարել էին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից և Գազայի հատվածում ռազմական գործողություններից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ Երուսաղեմում ոստիկանությունը ջրցան մեքենաներից վատ հոտով ջուր է ցանել ցուցարարների վրա ակցիան ցրելու համար։

Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը և նոր ընտրություններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող շուրջ 130 պատանդներին վերադարձնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը