Աշխարհ

01.04.2024 20:06


Մերիլին Մոնրոյի երկրպագուն 195 հազ․ դոլարով գնել է նրա հանգստավայրի կողքի դամբարանը

Մերիլին Մոնրոյի երկրպագուն 195 հազ․ դոլարով գնել է նրա հանգստավայրի կողքի դամբարանը

Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի և Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների հանգչելու վայրի կողքին գտնվող դամբարանը աճուրդում վաճառվել է 195 հազար դոլարով, գրում է PA Media-ն։

Լոս Անջելեսի Վեսթվուդ Վիլիջի Փիրս Եղբայրների հուշահամալիրում գտնվող դամբարանը գնել է Բևերլի Հիլզից տեխնոլոգիական ներդրող Էնթոնի Ջաբինը, որն, իր իսկ խոստովանությամբ, «միշտ երազել է հայտնվել Մերիլին Մոնրոյի կողքին»:

Հեֆները, որը մահացել է 2017 թվականին 91 տարեկանում, 1992 թվականին գնել էր 1950-ականների կինոաստղի կողքին գտնվող դամբարանը:

Էնթոնի Ջաբինը, որը գնել է Հիշողությունների միջանցքում գտնվող դամբարանը, պատմել է, որ միշտ երազել է իր կյանքի մնացած մասն անցկացնել Մերիլին Մոնրոյի կողքին և Julien-ի աճուրդում գնել է Հյու Հեֆների կլոր մահճակալն ու Մերիլին Մոնրոյի լողազգեստը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը