Աշխարհ

01.04.2024 17:13


Պեսկովը՝ Հայաստանում «МИР» քարտերի արգելափակման մասին

Պեսկովը՝ Հայաստանում «МИР» քարտերի արգելափակման մասին

Ռուսաստանը և Հայաստանը կշարունակեն բանկային ոլորտում ռիսկերի ապահովագրման և իրավիճակի շտկման աշխատանքը, քննարկումը կշարունակվի։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա կրկնել է, որ շատ երկրներ են բախվում աննախադեպ ճնշման ԱՄՆ-ի կողմից՝ պատժամիջոնցերի, երկրորդային պատժամիջոցների սպառնալիքներ և այլն։

«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ ֆինանսական հաստատություններ միջոցներ են ձեռնարկում։ Դա չի նշանակում, թե մենք չենք շարունակում աշխատանքը մեր հայ բարեկամների հետ մեր սեփական ռիսկերի ապահովագրման և իրավիճակի շտկման ուղղությամբ։ Դա հնարավոր է, մենք հայ բարեկամների հետ միասին կշարունակենք քննարկումն ու փոխհատուցումները, որոնց ուղղությամբ իրականացնում են այս աննախադեպ ճնշումն ամերիկացիները»,-ասել է Պեսկովը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը