Աշխարհ

01.04.2024 19:50


Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը (տեսանյութ)

Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը (տեսանյութ)

Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոցել է Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել է նաև դիվանագիտական ​​ներկայացուցչության շենքը:

Երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիրիայի անվտանգության մարմիններին:

«Նախնական տվյալներով՝ ևս մեկ մարդ էլ տուժել է»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ սիրիական պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։

Սիրիական «Al Ikhbariya» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:

Այս խորագրի վերջին նյութերը