Լրահոս

01.04.2024 22:24


Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Այսօր՝ ապրիլի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում՝ երթևեկելի գոտում, կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կոտրվել է կրակոցի հետևանքով։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել են փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը