Աշխարհ

02.04.2024 07:43


Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով

Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով

Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել Է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը ։

Զահեդին նաև Իրանի բարձրաստիճան զինվորականներից է, ավելի վաղ նա զբաղեցրել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը:

«Դիմադրության ճակատի ավագ հրամանատարներից մեկը՝ բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին, զոհվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսության վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հետեւանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը