Քաղաքական

02.04.2024 10:43


Փաշինյանը մեր ազգի թյուրիմացությունն էր. մի խոսեք էդ ողորմելու մասին, երկիրը կործանեց. քաղաքացիներ (տեսանյութ)

Փաշինյանը մեր ազգի թյուրիմացությունն էր. մի խոսեք էդ ողորմելու մասին, երկիրը կործանեց. քաղաքացիներ (տեսանյութ)

«Վախենում եմ մտածել այն Հայաստանի մասին, որը Նիկոլ Փաշինյանը կթողնի իրենից հետո»,-ասաց 168.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացին՝ հավելելով՝ հավատում է, որ փոփոխություններ կլինեն:

Մեկ այլ տղամարդ էլ ասաց՝ եթե Փաշինյանն իր բոլոր մտադրություններն իրականացնի, կունենանք թուրքական Հայաստան:

«Հայաստանը ծովի նման ցամաքում է»,-սա էլ մյուսի կարծիքն էր:

Հարցվածներից մեկն էլ համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի երազանքները չեն իրականանալու:

«Հավը երազում կորեկ է տեսնում: Մի բան, որ սկիզբ ունի, ավարտ էլ ունի: Գալու է այդ ավարտը»,-ասաց նա:

Հաջորդ հարցվածն ընդհանրապես մտածում է՝ Փաշինյանի մասին առհասարակ պետք չէ խոսել:

«Բայց Փաշինյանի մասին ինչի՞ համար եք խոսում: Դա ի՞նչ է, ո՞վ է այդ ողորմելին: Երկիրը կործանեց՞»,-ասաց նա:

Հարցմանը մասնակից կնոջ խոսքով էլ՝ Փաշինյանը մեր ազգի թյուրիմացությունն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը