Քաղաքական

02.04.2024 15:24


«Սունդուկյանում» չենք ուզում աշխատել, տնօրինության նպատակը «Գոյ»-ը փակելն է․ Արթուր Սահակյան

«Սունդուկյանում» չենք ուզում աշխատել, տնօրինության նպատակը «Գոյ»-ը փակելն է․ Արթուր Սահակյան

Ոչ մի բան չենք ստորագրելու, քանի որ արդեն ստորագրություն թողնելը նշանակում է մտնել իրենց կազմի մեջ, բնությունից չի կարող այդպես լինել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։

Նշենք, որ «Գոյ» թատրոնի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել թատրոն։

Սահակյանը նշեց, որ թատրոնի դուռը փակել են, իրենք եկել են աշխատանքի, սակայն իրենց պլանները ձախողված են։

«Թատրոնի պլանները ձախողված են մեկ այլ թատրոնի պատճառով։ Իրենք իրենց պահում են Շոտլանդիայի թատրոններից մեկի պես, որը խաղաղ իր գործունեությունն է շարունակում առանց հասկանալու, որ իրենց կոլեգաներն արժանանում են ապօրինությունների»,-ասաց նա և շեշտեց․ «Չի կարող մեզ տնօրեն լինել Վարդան Մկրտչյանը։ Մենք «Սունդուկյանում» չենք ուզում աշխատել երբեք, բայց հիմա առավել ևս, որովհետև ունենք մեզ համար թշնամի տնօրինություն, թշնամի որն իր կյանքի խնդիրն է համարում փակել թատրոնը՝ թատրոնի մարդ լինելով, Սոս Սարգսյանի աշակերտ լինելով»։

Նա նշեց, որ «Սունդուկյան» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի սանիկը՝ Հրաչյա Ներսիսյանը փոխտնօրենն է, գլխավոր հաշվապահը քույրն է, իսկ մայրն աշխատում է թատրոնի գլխավոր ադմինիստրատոր․

«Այս ընտանիքում մենք անելիք չունենք, մենք ունենք մեր ընտանիքը։ Գործը դատարանում է, մեր ստորագրությունները դատարանում են, «Սունդուկյան» թատրոնում մենք ստորագրելու բան չունենք։ ՄԵծ հարգանք նրանց պատմությանը այն մարդկանց, որ աշխատել են ու աշխատում են, բայց մենք ստեղծել ենք մերը»։

Նա նաև հավելեց. որ իրենց մուտքով ապօրինի մտել են գիշերը դռան վրա կողպեք են դրել:

«Մեր նստարաններն են տարել, ցուցանակի վրայից ջնջել են տառերը, սրանք վատություններ է թուրքի մակարդակի»։

Հիշեցնենք՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը