Քաղաքական

02.04.2024 15:38


Ես վաղվանից անժամկետ նստացույց եմ սկսում. «Գոյի» դերասան (տեսանյութ)

Ես վաղվանից անժամկետ նստացույց եմ սկսում. «Գոյի» դերասան (տեսանյութ)

Ես իմ անունից եմ ասում, որպես Սարգիս Արզումանյան, վաղվանից հայտարարում եմ անժամկետ նստացույց:

Այս մասին «Գոյ» թատրոնից դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Արզումանյանը:

«Նստելու եմ մեր «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչև վարչապետն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու եմ այնքան, մինչև մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն:

Սա խոսում եմ վաղվա գործողության մասին, իսկ հաջորդ օրվա գործողության մասին կխոսենք վաղը: Մեր հավաքած ստորագրությունները կուղարկվեն և՛ վարչապետի աշխատակազմ, և՛ ԿԳՄՍ նախարարություն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը