Աշխարհ

03.04.2024 12:30


Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Վանում (տեսանյութ)

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Վանում (տեսանյութ)

Թուրքիայում քաղաքական իրավիճակը թեժանում է, զանգվածային անկարգություններ են սկսվել քրդերով բնակեցված մի քանի խոշոր քաղաքներում, հայտնում է 5-tv.ru-ն:

ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեղարկելուց հետո Վան քաղաքի կենտրոնում հազարավոր մարդիկ անկարգություններ են կազմակերպել։ Բնակիչները քարեր ու ճայթռուկներ են նետել անվտանգության ուժերի վրա, որոնք պատասխանել են ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի կիրառմամբ:

ՏԻՄ ընտրություններում հաղթել էր ընդդիմադիր Աբդուլլահ Զեյդանը, սակայն քվեարկության արդյունքները չեղարկել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը: Հաղթանակը շնորհվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունից թեկնածուին, թեև նա ստացել է ձայների ընդամենը 27%-ը։ Արդյունքում Զեյդանին աջակցող ցույցեր են սկսվել նահանգի գրեթե բոլոր քրդաբնակ քաղաքներում։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Այս խորագրի վերջին նյութերը