Աշխարհ

03.04.2024 19:44


Մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը

Մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը

Վենեսուելայի բնակիչ Խուան Վինսենթ Պերես Մորան, որն աշխարհի ամենածեր տղամարդն էր, մահացել է 115 տարեկանում։ Այս մասին տեղեկացրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Խուան Վինսենթ Պերես Մորան Գինեսի ռեկորդների գրքում գրանցված էր որպես աշխարհի ամենածեր տղամարդ, նա մահացել է 114 տարեկանում։ Ես գրկում եմ նրա ընտանիքին եւ ցավակցություն հայտնում Էլ Կոբրե քաղաքի [որտեղ ծնվել է երկարակյացը] բոլոր բնակիչներին»,-գրել է Մադուրոն X-ում։

El Nacional թերթի տվյալներով՝ Խուան Վինսենթ Պերես Մորան մահացել է 114 տարի 339 օր ապրելուց հետո, շնչառական բարդությունների պատճառով։ 2022թ. փետրվարի 4-ին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենածեր տղամարդ՝ 112 տարեկան 253 օրական հասակում՝ առաջ անցնելով իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիայից, որը մահացել է 112 տարեկանում։ Խուան Վինսենթ Պերես Մորան իր երկարակեցությունը բացատրել է «մշտական աշխատանքով, լիարժեք հանգստով, շուտ քնելով եւ օրական մեկ բաժակ բրենդի խմելով»։

Խուան Վինսենթ Պերես Մորան ծնվել է 1909թ. մայիսի 27-ին Վենեսուելայի Էլ Կոբրե քաղաքում եւ 10 երեխաներից 9-րդն էր։ Նա ունեցել է 11 երեխա։ Թերթը նշել է, որ վերջին ժամանակներս նա ապրում էր Սան Խոսե-դե-Բոլիվարի իր տան ագարակում։

Այս խորագրի վերջին նյութերը