Աշխարհ

03.04.2024 18:31


Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև (տեսանյութ)

Քաշքշուկ Երուսաղեմի  հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև (տեսանյութ)

Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, X-ի էջում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։

Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման, ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։

Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:

Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը