Աշխարհ

04.04.2024 08:40


Թայվանում երկրաշարժից տուժել է ավելի քան 1,000 մարդ

Թայվանում երկրաշարժից տուժել է ավելի քան 1,000 մարդ

Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 1 հազարը։

Այս մասին ասվում է Թայվանի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 1011-ը վիրավորվել է, իսկ 143-ը սպասում է օգնության»,-նշվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ ապրիլի 3-ին Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը