Լրահոս

04.04.2024 10:06


Բաց նամակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Բաց նամակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դեռևս 26.02.2024 թ-ին իրազեկել է Ձեզ, այն որ պաշտպանության նախարարությունում ներդրված ատեստավորման համակարգի հետևանքով ներդրվել է նաև գենդեռային խտրականության ավանդույթ, որի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքները, մանրամասն նկարագրելով այն և տրամադրելով համապատասխան ապացույցներ:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար՝ Ա. Մինասյանի 02.04.2024 թ. թիվ 04/15/1373-2024 գրությունից իրազեքվել ենք, որ կին զինծառայողների ֆիզիկական պատրաստվացության քննությունների ժամանակ սեռով պայմանավորված խտրականության դեպքերի մասին բարձրացրած հարցի շրջանակներում՝ Պաշտպանը զինծառայողների ատեստավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերով համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարություն, ստացել գործընթացի մասին պարզաբանումներ, ատեստավորման գործընթացում մարդու իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտվել Պաշտպանի ուշադրության ներքո:

Վերոգրյալից ելնելով, խնդրում ենք պարզաբանել արդյո՞ք Դուք չեք գիտակցում, որ ուշադիր հետևում եք, ըստ էության, կատարվող վերոնշյալ հանցագործության գործընթացին, այն որ այդ գործընթացը իրականացվում է ՀՀ Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիաների խախտումներով ու Ձեր բարձ հովանու ներքո, դարձնելով Ձեզ հանցակից և ի՞նչ հանգամանքներ են խոչընդոտում հակասահմանադրական գործընթացը կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու համար:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:

04.04.2024 թ.

Այս խորագրի վերջին նյութերը