Լրահոս

04.04.2024 11:11


Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Tesla»-ն ու «Mercedes»-ը, լուսակիր է վնասվել

Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Tesla»-ն ու «Mercedes»-ը, լուսակիր է վնասվել

Երեկ՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիայի թաղապետարանի դիմաց բախվել են «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է նաև լուսացույցը

Այս խորագրի վերջին նյութերը